«Ղազտրանսգազ Թբիլիսին» Զատիկի տոնին ընդառաջ զգուշացնում է բնակչությանը
«Ղազտրանսգազ Թբիլիսին» Զատիկի տոնին ընդառաջ զգուշացնում է բնակչությանը

«Ղազտրանսգազ Թբիլիսին» Զատիկի տոնին ընդառաջ զգուշացնում է բնակչությանը: Բաժանորդները, որոնք Սուրբ Հարության տոնի առնչությամբ պատրաստվում են դուրս գալ քաղաքից և բնակարանը մի քանի օրով փակել, ընկերությունը կոչ է անում, առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել գազի սարքերի նկատմամբ և բնական գազի խողովակը ճիշտ փակելիս:

Ինչպես հայտարարում են «Ղազտրանսգազ Թբիլիսիում», վերջին ժամանակաշրջանում հաճախակի են դարձել տներում, այդ թվում հիմնականում փակ բնակարաններում գազի խողովակները բաց վիճակում  և գազի սարքերը անուշադիր թողնելու փաստերը:

«Ղազտրանսգազ Թբիլիսին» տեղեկացնում է, որ տոնական օրերին ընկերության արագ արձագանքման արտակարգ ռեժիմն անցնում է շուրջօրյա աշխատանքի:

Հիշեցնենք, Վրաստանի օրենսդրության համաձայն, ձեր բնակարանում գազի սարքերի անվտանգ օգտագործման պատասխանատուն դուք եք:

«Ղազտրանսգազ Թբիլիսին» նախապես շնորհավորում է ձեզ Սուրբ Զատիկ տոնի կապակցությամբ, մաղթում ենք երջանիկ և անվտանգ հանգստյան օրեր»,- հայտարարում են «Ղազտրանսգազ Թբիլիսիում»: