Ղազի հատվածի մոտ տասնյակ պաղեստինացու մահը ցույց է տալիս, որ բռնությունը հրահրող գործոնները կրկին մնում են հիմնախնդրային. Ջարեդ Կուշներ
Ղազի հատվածի մոտ տասնյակ պաղեստինացու մահը ցույց է տալիս, որ բռնությունը հրահրող գործոնները կրկին մնում են հիմնախնդրային. Ջարեդ Կուշներ

Ղազի սահմանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցը, որին հետևել է տասնյակ պաղեստինացու մահը, ցույց է տալիս, որ բռնությունը հրահրող գործոնները կրկին մնում են հիմնախնդրային,-այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ, Դոնալդ Թրամփի փեսան և մերձավոր արևելքի հարցերով ավագ խորհրդատու, Ջարեդ Կուշները մեկնաբանելով երեկ Ղազի հատվածում տեղի ունեցած միջադեպը:

Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանության բացմանը զուգահեռ, իսրաելցի զինվորականները բախվել են սահմանի մոտ հավաքված պաղեստինացիների հետ և կրակ բացել, զոհվել է 55 պաղեստինացի: Տուժել է 2700 մարդ:

Սպիտակ տան վարչությունը արձագանքել է միջադեպին և պատասխանատվությունը դրել է Գազի հատվածը վերահսկող «Համաս» խմբավորման վրա: ԱՄՆ-ի նախագահի վարչությունը կողմ է Իսրաելի վարչապետ, Բենյամին Նեթանյահուի դիրքորոշմանը, որի հայտարարությամբ, զինվորական ստորաբաժանումները կատարել են պաշտպանական գործողություններ և պաշտպանել են երկրի սահմանները: