Ղազախստանում կայացել է Քասիմ-Ժոմարտ Տոկաևի երդմնակալությունը
Ղազախստանում կայացել է Քասիմ-Ժոմարտ Տոկաևի երդմնակալությունը

Ղազախստանի մայրաքաղաքում, անկախության պալատում կայացել է Քասիմ-Ժոմարտ Տոկաևի երդմնակալության արարողությունը և նա արդեն պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը:

Նախագահի երդմնակալության արարողությանը ներկա էր Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ինչպես նաև խորհրդարանի պատգամավորներ, սահմանադրական խորհրդի անդամներ:

Ղազախստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին հունիսի 8-ին: