Ղազախստանում ավիավթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի
Ղազախստանում ավիավթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի

Ղազախստանում ավիավթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի: Բժշկական կենտրոն է տեղափոխվել 66 մարդ, նրանցից 12-ը ծանր վիճակում է: Մի մասին անհրաժեշտ է շտապ վիրահատություն: Աղետի վայրում աշխատում է մոտ 1000 մարդ:

Ինքնաթիռը, որը կատարում էր Ալմաթի-Նուրսուլթան չվերթը, Ալմաթիից թռիչքի ժամանակ կորցրել է բարձրությունը և բախվել շենքին: Քիչ անց պարզվել է, որ բնակելի շենքը դատարկ էր: Ինքնաթիռում գտնվում էր 100 մարդ – անձնակազմի 5 անդամ և 95 ուղևոր:

Ավիավթարի պատճառները հետաքննում է հատուկ հանձնաժողովը: