Գետի վարարման հետևանքով Էրիսիմեդի գյուղում հեղեղվել են տան նկուղները, շենքերն ու տնամերձ հողամասերը
Գետի վարարման հետևանքով Էրիսիմեդի գյուղում հեղեղվել են տան նկուղները, շենքերն ու տնամերձ հողամասերը

Սիղնաղիի քաղաքապետարանի Էրիսիմեդի գյուղում վարարած գետը խախտել է գետի հունը՝ հեղեղելով մոտ քսան տան նկուղներ, ինչպես նաեւ տնամերձ հողամասեր: Բացի այդ, ողողված են Գյուղի մշակույթի տունը, ամբուլատորիան և մանկապարտեզը:

«Տան բակն ու նկուղը լի են ջրով: Նկուղում ցորեն ու շինանյութ էի պահում, ջուրն ամեն ինչ փչացրել է: Ես չեմ կարող տնից դուրս գալ, բակը լի է ջրով, այժմ փրկարարները եկել են մեզ օգնելու», – ասել է գյուղացիներից Փատի Խոզրևանիձեն:

Տեղական իշխանության, փրկարար ծառայության և սահմանապահ ոստիկանության ներկայացուցիչները առավոտից գտնվում են Էրիսիմեդիում՝ օգնելով բնակչությանը ջրի պոմպային աշխատանքներում: Տեղում սարքավորումները մոբիլիզացված են, համապատասխան աշխատանքներ են ընթանում: