Գերմանիայում Վրաստանից ապաստան հայցողների թիվը կրկին նվազել է
Գերմանիայում Վրաստանից ապաստան հայցողների թիվը կրկին նվազել է

Գերմանիայում ըբթացիկ տարվա հուլիսիին Վրաստանի 175 քաղաքացի ապաստան է պահանջել։ Ընթացիկ տարվա սկզբի համեմատ, ապաստան հայցողների թիվը նվազել է:

Միգրացիայի և փախստականների դաշնային ծառայության տվյալների համաձայն, հուլիսի տվյալներով Վրաստանը չի ընկել այն 10 երկրների ցուցակի մեջ, որոնց քաղաքացիները ամենից հաճախ են երկրում ապաստան պահանջում։ Սակայն, հունվար-հուլիսի տվյալներով Վրաստանը այս կողմով գրավում է 9-րդ տեղը։ Գերմանիայում 7 ամսվա ընթացքում Վրաստանի 2625 քաղաքացի ապաստան է խնդրել, ինչը ընդհանուր ցուցանիշի 2․6 տոկոսն է։

Գերմանիան մտադիր է ճանաչել Վրաստանը որպես անվտանգ երկիր: Արդյունքում, ապաստան հայցողների դիմումների քննարկման ժամկետները կկրճատվի: