Գերմանիայում Վրաստանի դեսպանությունը նամակ է ուղարկել գերմանական հեռուստաալիքին՝ Աբխազիայի մասին աղավաղված սյուժեի պատճառով
Գերմանիայում Վրաստանի դեսպանությունը նամակ է ուղարկել գերմանական հեռուստաալիքին՝ Աբխազիայի մասին աղավաղված սյուժեի պատճառով

Գերմանիայում Վրաստանի դեսպանությունը գերմանական հեռուստաալիքին Աբխազիայի մասին աղավաղված սյուժեի պատճառով ուղարկել է նամակ: Այս մասին նշված է դիվանագիտական առաքելության կողմից տարածված հայտարարությունում:

«Տեղեկացնում ենք, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Վրաստանի դեսպանությունը համապատասխան կերպով արձագանքել է հուլիսի 21-ին Գերմանիայի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքով ցուցադրված «Աբխազիա – պարանով վայրեջք խորհրդային ավերակների վրա» սյուժեին: Պատմական փաստերի աղավաղման պատճառով, պաշտոնական նամակ է ուղարկվել Գերմանիայի Հանրային հեռարձակողի ղեկավարությանը և ռեպորտաժի հեղինակին: Նամակում նշվել է, որ սյուժեում աղավաղված են պատմական փաստերը և Վրաստանի օկուպացված տարածքում, Աբխազիայում առկա վիճակը ներկայացված է ոչ պատշաճ կերպով:

Վրաստանի դեսպանությունը ուշադիր հետևում է գերմանական մամուլում Վրաստանի մասին տարածված տեղեկությանը և անհրաժեշտության դեպքում, կդիմի համապատասխան միջոցների»,- նշված է հայտարարությունում:

Թողնել մեկնաբանություն