Գերմանիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 14 611 դեպք, մահացել է 158 վարակված
Գերմանիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 14 611 դեպք, մահացել է 158 վարակված

Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է 14 611-ով, ինչը մոտ յոթ հազարով պակաս է նախորդ օրվա տվյալներից: Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը, հիմնվելով Ռոբերտ Կոխի ինստիտուտի վրա:

Ընդհանուր առմամբ, Գերմանիայում գրանցված է «կովիդ 19»-ի ավելի քան 42 հազար դեպք:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 158 մարդ: Վիրուսի զոհերի ընդհանուր թիվը 16 123 էր: