Գերմանիայում ձերբակալվել է երեք անձ, որոնք կասկածվում են Դրեզդենի թանգարանից միլիարդ եվրոյի արժեք ունեցող թանկարժեք իրերի գողության մեջ
Գերմանիայում ձերբակալվել է երեք անձ, որոնք կասկածվում են Դրեզդենի թանգարանից միլիարդ եվրոյի արժեք ունեցող թանկարժեք իրերի գողության մեջ

Գերմանիայում ձերբակալվել է երեք անձ, որոնք կասկածվում են Դրեզդենի թանգարանից միլիարդ եվրոյի արժեք ունեցող թանկարժեք իրերի գողության մեջ:

Հատուկ գործողությունը իրականացվել է Բեռլինում, որին մասնակցել են շուրջ 1 600 իրավապահներ: Խուզարկության գործողությունները իրականացվել են մայրաքաղաքի 18 տարբեր հասցեներում, ներառյալ տասը բնակելի տներում և պահեստներում:

2019 թվականի նոյեմբերի 25-ի վաղ առավոտյան, հանցագործները այրեցին էլեկտրական վահանը, որն էլեկտրաէներգիա էր մատակարարում «Կանաչ նկուղին» և այլ պետական ​​թանգարաններին: Դրանից հետո պատուհաններից մեկի ճաղերը կոտրելու արդյունքում նրանք կարողացան մուտք գործել «Կանաչ նկուղ» թանգարանի տարածք, որտեղ պահվում էր զարդերի հավաքածու: Ավելի ուշ ՝ 2020 թվականի հունվարին, իսրայելական ընկերություններից մեկը հայտարարեց, որ ստացել է մի քանի նամակ, որով առաջարկվում էր գնել 50 կարատանոց «Սաքսոնյան սպիտակ» ադամանդ և Դրեզդենի թանգարանից գողացված այլ զարդեր: Հանցագործները վաճառքի արդյունքում ցանկանում էին գումար ստանալ կրիպտոարժույթի միջոցով: