Գերմանիայում այսօր ուժի մեջ է մտել չորսշաբաթյա մասնակի կարանտինը
Գերմանիայում այսօր ուժի մեջ է մտել չորսշաբաթյա մասնակի կարանտինը

Գերմանիայում այսօրվանից ուժի մեջ է մտել չորսշաբաթյա մասնակի կարանտինը: Փակվել են ռեստորանները, սրճարանները և բարերը, ինչպես նաև մարզադահլիճներն և լողավազանները: Քաղաքացիներին կոչ է արվել նվազագույնի հասցնել սոցիալական շփումները: Դպրոցներն ու խանութները բաց են, եկեղեցական արարողությունները թույլատրվում են, թույլատրվում են նաև բողոքի ցույցերը:

Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալներով, անցած օր ու գիշերվա ընթացքում Գերմանիայում կորոնավիրուսը ախտորոշվել է 12 097 մարդու մոտ: Վարակման դեպքերի ընդհանուր թիվը 545 027 է: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 49 վարակակիր: Զոհերի ընդհանուր կազմում է՝ 10 530:

Թողնել մեկնաբանություն