Գերմանիայում այսօր տեղի է ունենալու սոցիալ-ժողովրդավարական կուսակցության արտահերթ համագումարը
Գերմանիայում այսօր տեղի է ունենալու սոցիալ-ժողովրդավարական կուսակցության արտահերթ համագումարը

Գերմանիայում այսօր տեղի է ունենալու սոցիալ-ժողովրդավարական կուսակցության արտահերթ համագումարը: Պատվիրակները պետք է որոշեն, կստեղծի թե ոչ կուսակցությունը դաշինք Անգելա Մերկելի բլոկի հետ: Եթե քվեարկության ժամանակ ընդունեն դրական որոշում, ապա Գերմանիայիի նոր կառավարկության ձևավորման շուրջ բանակցությունները կանցնեն եզրափակիչ փուլ:

Համագումարը սկսվելու է Թբիլիսիի ժամանակով ժամը 14:00-ին: Ինչպես հայտարարում են փորձագետները, Գերմանիան նոր կարավարություն կունենա մարտ կամ ապրիլ ամիսներին:

Հիշեցնենք, Գերմանիայի կառավարություն ձևավորելու շուրջ բանակցությունները անարդյունք շարունակվում են մոտ չորս ամիս: Ընտրություններում հաղթել է Անգելա Մերկելի քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցությունը, սակայն կառավարության կաբինետի անկախ ձևավորման համար չի ստացել համապատասխան մանդատներ:

Լիբերալների և Կանանչների հետ բանակցությունները տապալվեցին, որից հետո Մերկելը բանակցություններ սկսեց Մարտին Շուլցի և նրա թիմակիցների հետ: