Գերմանիայից արտաքսել են Վրաստանի 62 քաղաքացու
Գերմանիայից արտաքսել են Վրաստանի 62 քաղաքացու

Գերմանիայից արտաքսել են Վրաստանի 62 քաղաքացու: Ավիաչվերթը կատարվել է Լայպցիգի օդանավակայանից:

Վտարվածներից 26-ը ապաստան էր խնդրում Սաքսոնիայում, սակայն մերժում է ստացել: Մնացածները ապաստան էին ցանկանում ստանալ Գերմանիայի տարբեր հողերում:

Հատկանշական է, որ նախորդ տարի Սաքսոնիայից Վրաստանի քաղաքացիների արտաքսումը հատուկ չարթերով իրականացվել է երեք անգամ:

Թողնել մեկնաբանություն