Գերմանիայի նախագահը իր Վրաստանյան այցն սկսել է Սալոմե Զուրաբիշվիլու հետ հանդիպմամբ
Գերմանիայի նախագահը իր Վրաստանյան այցն սկսել է Սալոմե Զուրաբիշվիլու հետ հանդիպմամբ

Աթոնելիի նախագահական նստավայրում տեղի է ունեցել Գերմանիայի նախագահ, Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Գերմանացի գործընկերոջը հյուրընկալում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Դիմավորման արարողությունից հետո նախագահները հանդիպելու են դեմ առ դեմ, որից հետո ընդլայնված ձևաչափով։ Հանդիպումից հետո նախագահները պատասխանելու են լրագրողների հարցերին։

Նախագահի նստավայրից Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը այցելելու է օրենսդրական մարմին, որտեղ նրան ընդունելու է խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն։ Այսօր ծրագրված է նաև հանդիպում Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիայի հետ։

Վրաստանի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ, պաշտոնական այցի շրջանակներում, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդիպելու է Համայն Վրաստանի կաթողիկոս Պատրիարք, Իլիա Երկրորդի հետ, ինչպես նաև ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշահամալիրին:

Բացի այդ, Գերմանիայի դաշնային հանրապետության նախագահը Թբիլիսիում կհանդիպի վրացի գործարարների հետ, կայցելի Կախեթի և կդիտի մի քանի գինու գործարան: