Գերմանիայի կառավարության հաղորդմամբ, իրականացրած հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է «նովիչոկ» նյութով
Գերմանիայի կառավարության հաղորդմամբ, իրականացրած հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է «նովիչոկ» նյութով

Գերմանիայի կառավարության հայտարարությամբ, Բեռլինի հիվանդանոցում անցկացված թեստի արդյունքները ցույց են տվել, որ ռուս ընդիմադի Ալեքսեյ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» նյարդային գործակալով: Այս մասին տեղեկությունը տարածում է «Բի Բի Սին»:

Օգոստոսի 20-ին ռուս ընդիմադի Ալեքսեյ Նավալնին Տոմսկից թռչում էր Մոսկվա: Նա վատացել է ինքնաթիռ նստելու ժամանակ: Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում: Նավալնիի թիմը պնդում է, որ քաղաքական գործիչը թունավորվել է:

Ալեքսեյ Նավալնին օգոստոսի 22-ին ինքնաթիռով տեղափոխվեց Բեռլին: