Գերմանիայի իշխանությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար գործարկում է աննախադեպ սահմանափակումններ
Գերմանիայի իշխանությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար գործարկում է աննախադեպ սահմանափակումններ

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, Գերմանիայի իշխանությունը գործարկում է աննախադեպ սահմանափակումններ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությամբ, դպրոցները, ռեստորանները և երկրորդական բիզնեսը կփակվեն, արգելվում են տոնական և կրոնական հավաքները, սահմանները մասամբ փակվում են:

«Նման միջոցներ մեր երկրում երբեք չեն սահմանվել, սակայն այս պահի դրությամբ դա կարևոր է»,- նշել է Մերկելը:

Գերմանիայի կառավարության որոշմամբ, սուպերմարկետները, դեղատները, բենզալցակայանները, բանկերը, փոստային գրասենյակները, առաքման ծառայությունը և գեղեցկության սրահները սովորական ռեժիմում կշարունակեն աշխատանքը: Երկրի մասշտաբով, փակվել են տասնյակ դպրոցներ և մանկապարտեզներ, իսկ քաղաքացիներն աշխատում են տանից: