Գերմանիայի Հալե քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ
Գերմանիայի Հալե քաղաքում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ

Գերմանիայի Հալե քաղաքում, սինագոգի մերձակայքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, տուժել՝ ևս մի քանիսը:

Հալեի ոստիկանության տեղեկությամբ, հարձակվողները ավտոմեքենայով թաքնվել են դեպքի վայրից: Նրանք հետախուզման մեջ են:

Իրավապահները տեղի բնակչությանը կոչ են անում, խուսափել փողոց դուրս գալուց:

Հարձակման պատճառը դեռևս հայտնի չէ: