Գերմանիան մեծացնում է ՆԱՏՕ-Վրաստան միջոցառումների էական փաթեթի ֆինանսավորումը
Գերմանիան մեծացնում է ՆԱՏՕ-Վրաստան միջոցառումների էական փաթեթի ֆինանսավորումը

ՆԱՏՕ-Վրաստան միջոցառումների էական փաթեթը (SNGP) Գերմանիայի համար նշանավոր գործիք է, որի շնորհիվ երկիրը աջակցելու է Վրաստանի դաշինքին մերձենալու գործընթացին,-այս մասին ասված է հայտարարության մեջ, որը տարածել է Վրաստանում Գերմանիայի դեսպանատունը:

Ինչպես ասված է հայտարարության մեջ, այդ նպատակով ՆԱՏՕ-ում Գերմանիայի դեսպան, դոկտոր Հանս-Դիտեր Լուկասը հաստատել է Վրաստանում իրականացվելիք SNGP նախագծերի համար երկրին տրամադրվելիք 500 000 եվրոի չափով հավելյալ ֆինանսական օգնության փաթեթը:

«Դեռևս 2016 թվականին Գերմանիան 500 000 եվրո է փոխանցել Վրաստանին պաշտպանության ինստիտուցիոնալ դպրոց հիմնելու համար, որը գտնվում է Թբիլիսիում: Իսկ այս 500 000-ը կրկին ծախսվելու է այդ դպրոցի զարգացման համար: Այս գումարից 202 198 հազարը ծախսվելու է Կրծանիսիում գտնվող ՆԱՏՕ-Վրաստան վարժանքների և գնահատման կենտրոնի աջակցության համար: Գերմանիան կրկին շարունակելու է իր աջակցությունը Վրաստանի նկատմամբ»,-ասված է հայտարարության մեջ: