Գերմանիան հինգ երկրի հետ փակում է սահմանները
Գերմանիան հինգ երկրի հետ փակում է սահմանները

Այսօրվանից Գերմանիան փակում է իր սահմանները հինգ երկրների համար: Մասնավորապես, ճանապարհորդության սահմանափակումներ են սահմանվում՝ Մեծ բրիտանիայի, Պորտուգալիայի, Իռլանդիայի, Բրազիլիայի և Հարավային Աֆրիկայի քաղաքացիների համար:

Ըստ Գերմանիայի առողջապահության նախարարության, վերոհիշյալ երկրների հետ սահմանը փակելու որոշումը կառավարությունը կայացրել է, այդ երկրներում տարածված կորոնավիրուսի նոր տեսակից բնակչությանը պաշտպանելու համար:

Բացառություններ են նախատեսված Գերմանիայի քաղաքացիների և Գերմանիայում կեցության իրավունք ունեցող անձանց համար, ովքեր վերադառնում են այս հինգ երկրներից:

Սահմանափակումն ուժի մեջ է լինելու առնվազն մինչև փետրվարի 17-ը: