Գերմանիան աջակցում է Վրաստանին և աջակցելու է, հենց այդ նպատակով եմ այստեղ. Անգելա Մերկել
Գերմանիան աջակցում է Վրաստանին և աջակցելու է, հենց այդ նպատակով եմ այստեղ. Անգելա Մերկել

Գերմանիան իհարկե աջակցում է ձեզ և աջակցելու է,- այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպումից հետո, կառավարության գրասենյակում տեղի ունեցող մամլո ասուլիսի ժամանակ: Լրագրողի հարցը վերաբերում էր Վրաստանի եվրոպական ճանապարհին և եվրոպական ընտրությանը:

Լրագրողի հարցին, թե ինչպես կգնահատի կանցլերը Վրաստանի եվրոպական ճանապարհը և աջակցելու է թե ոչ ապագայում այդ գործընթացին, Մերկելը պատասխանել է, որ Գերմանիան միշտ աջակցել և աջակցելու է Վրաստանին:

Բացի այդ, Գերմանիայի կանցլերը նշել է, որ կարևոր քայլ էր անայցագրային ռեժիմը: