Գերմանիան՝ Վրաստանը, Հորդանանը, Ռումինիան և Տունիսը ներառել է կորոնավիրուսի ռիսկեր պարունակող երկրների ցուցակում. «Ռոյթերս»
Գերմանիան՝ Վրաստանը, Հորդանանը, Ռումինիան և Տունիսը ներառել է կորոնավիրուսի ռիսկեր պարունակող երկրների ցուցակում. «Ռոյթերս»

Գերմանիան՝ Վրաստանը, Հորդանանը, Ռումինիան և Տունիսը ներառել է կորոնավիրուսի ռիսկեր պարունակող երկրների ցուցակում: Այս մասին հայտնում է «Ռոյթերսը»:

Ինչպես գրում է գործակալությունը, ռիսկ պարունակող երկրների ցուցակում ընդգրկվելը նշանակում է, որ այդ երկրներից Գերմանիա այցելած մարդիկ ստիպված կլինեն ենթարկվել կարանտինի:

Ռիսկ պարունակող երկրների ցուցակը այսօր թարմացվել է Ռոբերտ Կոխի ինստիտուտի կողմից: Ցուցակում հայտնվել է նաև Նիդեռլանդների, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի, Սլովակիայի և Հունգարիայի մի քանի շրջաններ: Ֆրանսիայի Կորսիկա կղզին հանվել է ցուցակից:

Գերմանիան տարածաշրջանները ռիսկային է համարում, եթե յոթ օրվա ընթացքում «կովիդ 19»-ի դեպքերի թիվը 100 000 բնակչի վրա գերազանցում է 50-ը:

Թողնել մեկնաբանություն