Գերմանացի զեկուցողի եզրահանգման մեջ նշված է, որ Ռուսաստանը օգտագործում է բոլոր հնարավորությունները, թույլ չտալ հարևան երկրներին դուրս գալ իր ազդեցության ոլորտիցՎրաստանինձչ
Գերմանացի զեկուցողի եզրահանգման մեջ նշված է, որ Ռուսաստանը օգտագործում է բոլոր հնարավորությունները, թույլ չտալ հարևան երկրներին դուրս գալ իր ազդեցության ոլորտիցՎրաստանինձչ

Լոնդոնում,  ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանին,  անվտանգության քաղաքացիական տարածության հանձնաժողովը հաստատել է գերմանացի զեկուցող, Ուլա Շմիդտի զեկույցը`« ՆԱՏՕ 70 – դաշինքի արժեքների հաստատում» վեռնագրով:

Ինչպես Լոնդոնից փոխանցում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը,  Վրաստանը փաստաթղթում հիշատակված է մի քանի անգամ և նշվում է, որ Ռուսաստանը շարունակում է իր ավանդույթը և անում է հնարավոր ամեն բան, որպեսզի հարևան երկրները չհեռանան իր ազդեցության ոլորտից:

«Ռուսաստանը շարունակում է իր ավանդույթը, օգտագործելով բոլոր հնարավորությունները, ներառյալ ռազմական ուժը, որ թույլ չտա հարևան երկրներին դուրս գալ իր ազդեցության ոլորտից, դրա օրինակը այն ագրեսիան է, որը իրականացվում է Ուկրաինայի և Վրաստանի դեմ», – ասված է փաստաթղթում:

Փաստաթղթում նշվում է, որ Վրաստանն ու Ուկրաինան ամուր կանգնած են տրանսֆորմացիայի ճանապարհին: