Գերջրաներարկված հավի մսամթերքը և նոր կանոնակարգերը

Վրաստան ներմուծված և տեղական հավի մսամթերքի արտադրողների համար նոր կանոնակարգեր են հաստատվել: Չնայած նրան, որ սառեցված հավի մսամթերքում ջրի պարունակությունը չպետք է գերազանցի  5%-ը, այնուամենայնիվ սահմանափակումների բացակայության պատճառով ջրաներարկման քանակությունը գերազանցել է նորմայի սահմանները, հետևաբար՝ սպառողները խաբված են մնացել: Այսինքն՝ մինչև սառեցման գործընթացը հավի մսամթերքը շատ անգամ ավելի թեթև էր կշռում քան սառեցնելուց հետո: Նոր կանոնակարգերի համաձայն այսուհետև ջրաներարկվող  թռչնամիսը կվերահսկվի: