Գերագույն դատարանի նախագահի թեկնածությունն ընտրելու համար նախագահի վարչությունում այսօրվանից սկսվում է խորհրդակցություններ
Գերագույն դատարանի նախագահի թեկնածությունն ընտրելու համար նախագահի վարչությունում այսօրվանից սկսվում է խորհրդակցություններ

Վրաստանի նախագահի վարչությունում գերագույն դատարանի նախագահության թեկնածուին ընտրելու խորհրդակցությունները սկսվում է այսօրվանից։ Առաջին հանդիպումը տեղի կունենա ժամը 12։00-ին, նախագահի պորհրդատուների և ակադեմիական շրջանի ներկայացուցիչների միջև։

Խորհրդակցությունների սկսման հետ կապված, նախագահը հայտարարություն արեց օգոստոսի 2-ին։

Նախագահը, ակադեմիական շրջանի ներկայացուցիչներին, իրավաբաններին, այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ աշխատում էին Վրաստանի դատական համակարգի վերականգման համար, կոչ արեց մասնակցել գործընթացին։

Նրա խոսքով, բոլորը պետք է ներգրավվեն գործընթացին, որի նպատակն էլ պետք է լինի ընտրել այնպիսի մարդու, ով կկարողանա սկսել դատական համակարգի վերականգնումը, կունենա բավական որակավորում և բարոյական ուժ, հասարակության աջակցություն, որպեսզի դատական համակարգում սկսի վարել դրական գործընթացներ։

Վրաստանի գերագույն դատարանի և արդարադատության բարձրագույն խորհրդի նախագահ Նինո Գվենետեձեն օգոստոսի 2-ին պաշտոնը թողեց։ Նինո Գվենետաձեի պաշտոնաթողության պատճառ է անվանված առողջական վիճակը և արտասահման մի քանի ամսանոց բուժում անցկացնելու կարևորությունը։