Գարնանաը Բի Բի Սի 1-ը ցուցադրելու է Վրաստանում նկարահանված ֆիլմը
Գարնանաը Բի Բի Սի 1-ը ցուցադրելու է Վրաստանում նկարահանված ֆիլմը

Զբոսաշրջային «Քոնթեմփորեր կլաս» (Contemporary Class) ամսագրի համաձայն, Վրաստանը հայտնվել է 2019 թվականի ամենաճանաչված զբոսաշրջային ուղղությունների միջև:

Հրատարակչության գնահատմամբ, Վրաստան այցելելը միշտ հետաքրքիր է, սակայն 2019 թվականը լինելու է առանձնահատուկ:

«Այս տարի գարնանը «Բի Բի Սի մեկը» (BBC 1) ցուցադրելու է «Ջենթլմեն Ջեկ» (Gentleman Jack) դրաման, որի գլխավոր հերոս Էն Լիստերը ապրում է Փոթիում և մահանում է Քութաիսիում»-, ասված է հոդվածում, ինչպես նաև ուշադրություն է բևեռել Թբիլիսիում նոր լողավազանի և Բակուրիանիում նոր հյուրանոցի բացման վրա:

Հոդվածում զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս, Վրաստան այցելությունը ծրագրեն ապրիլին և հոկտեմբերին կայանալիք Թբիլիսիի նորաձևության շաբաթյակին: Ինչպես նաև մասնակցեն Բաթումիի ջազ փառատոնին հուլիսին և մասնակցեն դասական ավտոմոբիլների ռալիին, որը մեկնարկելու է Բաթումիում և ավարտվելու է Բաքվում: