Գալիք շաբաթ խորհրդարանում լսելու են արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիին
Գալիք շաբաթ խորհրդարանում լսելու են արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիին

Գալիք նստաշրջանային շաբաթ խորհրդարանում լսելու են Թեա Ծուլուկիանիին,-այս մասին հայտնի է դարձել այսօրվա բյուրոի նիստին, որտեղ Իրակլի Կոբախիձեն բյուրոի անդամներին ծանոթացրել է օրակարգի հետ:

«Նախարարի ժամը» բյուրոի նիստին նշվել է որպես 8-րդ հարց:

Թեա Ծուլուկիանիին հավանաբար լսելու են մարտի 19-ին:

Խորհրդարանում հաշվետվությամբ և ապագա ծրագրերով արդեն ելույթ են ունեցել տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիթիշվիլին, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին:

Թողնել մեկնաբանություն