Գերմանիան նման իրավիճակում չի եղել տասնյակ տարիներ. Գերմանիայի նախագահ
Գերմանիան նման իրավիճակում չի եղել տասնյակ տարիներ. Գերմանիայի նախագահ

Դաշնակցային կառավարության ձևավորման նպատակով բանակցությունների տապալումը ստեղծել է իրավիճակ, որի նմանը Գերմանիան չի հիշում տասնյակ տարիներ,- այս մասին հայտարարություն է արել Գերմանիայի նախագահը:

Ֆրանկ Վալտեր Շտայնմաերը կոչ է արել բոլոր կուսակցություններին, չնայած բանակցությունների տապալմանը աշխատեն կառավարության ձևավորման վրա:

Գերմանիայի նախագահը նշել է, որ անձամբ հանդիպելու է բանակցություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: