Գերմանիայում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել 6 անձի, նրանցից 4-ի վիճակը ծանր է
Գերմանիայում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել 6 անձի, նրանցից 4-ի վիճակը ծանր է

Գերմանիայի Քուքսխաֆենե քաղաքում վարորդն իր մեքենայով մխրճվել է անցորդների բազմության մեջ, այս մասին տեղեկացնում է տեղի ոստիկանության՝ presseportal.de կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրությունը:

Նշվում է, որ պատահարի հետևանքով տուժել է 6 մարդ, նրանցից 4-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:

Մեքենայի վարորդին տեղում ձերբակալել են, այժմ նա գտնվում է ոստիկանությունում: Հաղորդվում է, որ 29-ամյա տղամարդը գտնվել է անսթափ վիճակում և եղել ալկոհոլի ազդեցության տակ:

Ոստիկանությունը ենթադրում է, որ վարորդը կարող էր դիտավորյալ կատարել զանգվածային վրաերթը, պատահարի պատճառներն առայժմ մնում են անհայտ: Դեպքի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է: