Գաբրիել Սալոսի փողոց է այցելել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն
Գաբրիել Սալոսի փողոց է այցելել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն

Թբիլիսիի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները կօգնեն հատուկ գործողության արդյունքում տուժած բնակչությանը,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Գաբրիել Սալոսի փողոց  այցելելու ժամանակ:

Կալաձեն դեպքի վայր է այցելել իր թիմակիցների հետ միասին:

Նրա խոսքերով այս պահին կոնկրետ լրատվություն չունեն թե քանի ընտանիք է տուժել, սակայն քաղաքապետարանը պատրաստ է օգնել բոլոր տուժածներին:

Հիշեցնենք, հակաահաբեկչական հատուկ գործողությունը ավարտվել է մոտ մեկ ժամ առաջ:

Հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է հանցավոր խմբի մեկ անդամ, երեքը սպանվել են: