«Ֆրիդոմ Հաուսի» հաշվետվությունում կրկին մնում են սխալ փաստեր, որոնք անպայման պետք է ուղղվեն. Վասիլ Մաղլափերիձե
«Ֆրիդոմ Հաուսի» հաշվետվությունում կրկին մնում են սխալ փաստեր, որոնք անպայման պետք է ուղղվեն. Վասիլ Մաղլափերիձե

«Ֆրիդոմ Հաուս» միջազգային կազմակերպության հաշվետվության և այս կազմակերպության կողմից առաջին ալիքի նկատմամբ սխալը ուղղելու կապակցությամբ, առաջին ալիքի տնօրենը տարածում է հայտարարություն:

Վասիլ Մաղլափերիձեի հայտարարությունը ներկայացնում ենք անփոփոխ.

««Ֆրիդոմ Հաուսը» երեկ մասնակիորեն ուղղել է մի սխալը, որը մտցրել էր իր հաշվետվության մեջ առաջին ալիքի նկատմամբ, որը շատ լավ և ողջունելի լուր է, սակայն, դա բավարար չէ, քանզի հաշվետվությունում հանդիպում ենք կտրականապես թերի և շատ վիճելի փաստերի և դրանցից բխող գնահատականների հետ:

Ելնելով այստեղից, բնականաբար առաջանում է ցանկություն և պահանջ, որ այս գործընթացները լինեն թափանցիկ, կոնկրետ, թե ով է լրատվություն փոխանցում այս կազմակերպությանը, քանզի արտասահմանում հենց նմանատիպ հաշվետվությունների ֆոնին է ստեղծվում պատկերացումը Վրաստանում առկա իրավիճակի մասին:

Շատ կարևոր է, լրատվություն փոխանցողների անկողմնակալությունը և իրավասությունը, այն դեպքում, երբ Ռուսաստանից  բխում է ապալրատվական քարոզ և թե դրան ավելացնենք «Ֆրիդոմ Հաուսի» կողմից տարածված սխալ փաստերը, սա շատ մեծ վնաս կհասցնի իրադարձությունների ճիշտ ընկալման գործընթացին:

Չնայած, երեկ մտցված ուղղումներին, «Ֆրիդոմ Հաուսի» հաշվետվությունում կրկին մնում են սխալ փաստեր, այդ թվում մամուլի և կոնկրետ առաջին ալիքի նկատմամբ, որի համար հարկավոր է շարունակել զրուցել, սակայն առանձնապես վրդովեցուցիչ էր «Իմեդի» հեռուստաալիքի նկատմամբ արտահայտված մեկ խոսքը, որը չի վերաբերում միայն Իմեդիին և նշանակում է Վրաստանի նորագույն պատմությունը կեղծելու և շուռ տալու գործողություն:

Հաշվետվությունում գրված է, որ իբր մինչև 2012 թվականը Իմեդին քննադատող էր «ազգային շարժման» իշխանությունների նկատմամբ և իշխանափոխությունից հետո մեղմիկ է դարձել գործող իշխանությունների հանդեպ:

Ինչպես երկրի ներսում այնպես էլ երկրից դուրս բոլորն էլ լավ գիտեն, թե ինչպես ներխուժեցին «Իմեդի» հեռուստաալիք, որից հետո այն սեփականաշնորհեցին իշխանամետ ուժերը,  շանտաժի ենթարկվեցին որոշ լրագրողներ, հետապնդվում էին և ձերբակալվում: Անհնար է, որ սա ոչ մեկ չգիտենա, այսպիսով պարզ երևում է, որ գործ ունենք փաստերի կանխամտածված աղավաղման հետ, որը ուղիղ ժողովրդավարության դեմ ուղղված գործողություն է:

Վրաստանը ցավալի, սակայն այնուամենայնիվ հաղթահարեց այս ամոթալի ժամանակաշրջանը, երբ ողջ մամուլի միջավայրը գտնվում էր պետության վերահսկողության տակ և նա, ով այսօր «Ֆրիդոմ Հաուսին» և այլ հեղինակավոր կազմակերպություններին փոխանցում է «շուռ տված» լրատվություն, պարզ է, որ փորձում է սևը ներկայացնել սպիտակ և փորձում է կրկին գրել պատմությունը նրա ետ մղելու նպատակով:

Ինչքանով գիտեմ, «Ֆրիդոմ Հաուսը» նշված հաշվետվությունը Վաշինգտոնում ներկայացնելու է սույն թվականի ապրիլի 18-ին Վաշինգտոնում: Հենց այդ նպատակով մեզ հարկավոր է ակտիվ հաղորդակցություն կազմակերպության հետ, որ ժամանակին ուղղվեն բացթողումները և հաշվետվությունում ներկայացված աղաղված փաստերը և պարզվեն իրական պատճառները, թե ինչպես են հայտնվել հաշվետվությունում կեղծված լրատվությունները»,-նշված է հայտարարության մեջ, որը Վասիլ Մաղլափերիձեն տարածել է ֆեյսբուքի միջոցով:

«Ֆրիդոմ Հաուս» միջազգային ոչկառավարական կազմակերպությունը, զարգացող երկրների մասին 2017 թ. հաշվետվությունում, ճանաչել է հանրային հեռարձակողի կապակցությամբ իր սխալը և հաշվետվությունում մտցրել է ուղղումներ:

Հաշվետվությունում նշված էր, որ Վասիլ Մաղլափերիձեն հանրային հեռարձակողի տնօրեն դառնալուց հետո փակել է երկրորդ ալիքը, որի եթերով ցուցադրվում էին խորհրդարանի նիստերը:

«Նշված հաշվետվության նախորդ տարբերակում սխալ էր նշված, որ հանրային հեռարձակողի երկրորդ ալիքը փակվել է: Ալիքի գործում է, ուղղակի նվազեցվել է կոնտենտը»,-նշված է Ֆրիդոմ Հաուսի հաշվետվության ուղղումների մեջ, որը կցված է հաշվետվությանը: