Freedom House-ի հետազոտությունում Վրաստանը հայտնվել է ազատ համացանց ունեցող երկրների ցանկում
Freedom House-ի հետազոտությունում Վրաստանը հայտնվել է ազատ համացանց ունեցող երկրների ցանկում

Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է համացանցի ազատության մասին հետազոտություն: Վարկանիշում երկրները գնահատվում են 100 միավորով, որտեղ 100 միավորը նշանակում է ամբողջությամբ ոչ ազատ, իսկ 0 միավորը՝ լիարժեք ազատ:

Զեկույցի համաձայն, Վրաստանը կրկին անվանվել է ազատ համացանց ունեցող երկիր և նրան շնորհվել է 25 միավոր: Հետազոտությունում նշված է, որ 2018 թվականին Վրաստանում նկատվում էր համացանցի ազատության մակարդակի նվազում, քանի որ նախորդ տարվա զեկույցում Վրաստանն ուներ 24 միավոր:

2018 թվականի զեկույցի համաձայն, Վրաստանը համացանցի ազատությամբ տարածաշրջանում առաջատարն է:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ համացանցը ամենաազատը Իսլանդիայում է (վեց միավոր), Էստոնիայում (վեց միավոր) և Կանադայում (15 միավոր): Համացանցի ազատության առումով ամենավատ վիճակը Չինաստանում է (88 միավոր) և Եթովպիայում (83 միավոր):

Թողնել մեկնաբանություն