Ֆրանսիայում զինված հարձակումից հետո խստացվել են անվտանգության միջոցները
Ֆրանսիայում զինված հարձակումից հետո խստացվել են անվտանգության միջոցները

Ֆրանսիայում զինված հարձակումից հետո երկրի ողջ տարածքում խստացվել են անվտանգության միջոցառումները:

Այս մասին հայտնում է «ռոյթերս» գործակալությունը, հիմնվելով վարչապետին:

Վարչապետ Ժան Կաստեքսի հայտարարությամբ, հարձակման մեջ ներգրավված բոլոր անձինք խստորեն կպատժվեն:

Հիշեցնենք, այսօր Ֆրանսիայի Նիցցա քաղաքում դանակով զինված անձը սպանել է երեք և վիրավորել մի քանի մարդու:

Քաղաքի քաղաքապետը կատարվածը գնահատում է որպես ահաբեկչական գործողություն: