Ֆրանսիայում Վրաստանի դեսպանությունը զգուշացնում է Վրաստանի քաղաքացիներին
Ֆրանսիայում Վրաստանի դեսպանությունը զգուշացնում է Վրաստանի քաղաքացիներին

Ստրասբուրգի կենտրոնում հրաձգության պատճառով, Ֆրանսիայում Վրաստանի դեսպանությունը զգուշացնում է Վրաստանի քաղաքացիներին: Ինչպես նշված է դեսպանության հայտարարությունում, բոլոր անձինք, որոնց անհրաժեշտ է օգնություն, կարող են կապ հաստատել Եվրոպայի խորհրդի Վրաստանի մշտական ներկայացուցչության հեռախոսահամարին. +33611543460:

«Ստրասբուրգի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունը հաշվի առնելով, Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը կոչ է անում Ստրասբուրգում գտնվող անձանց, մնան իրենց բնակավայրերում: Խուսափեն քաղաքում տեղաշարժվելուց և սպասեն ներքին գործերի նախարարության հետագա հրահանգներին:

Եվրոպայի խորհրդի հետ Վրաստանի մշտական ներկայացուցչությունում Վրաստանի քաղաքացիների համար գործարկվել է թեժ գիծ»,- նշված է Ֆրանսիայում Վրաստանի դեսպանության տեղեկությունում: