Ֆրանսիայում Վրաստանի դեսպանությունը զգուշացնում է երկրում բնակվող և ճամփորդելու նպատակով գտնվող Վրաստանի քաղաքացիներին
Ֆրանսիայում Վրաստանի դեսպանությունը զգուշացնում է երկրում բնակվող և ճամփորդելու նպատակով գտնվող Վրաստանի քաղաքացիներին

Ֆրանսիայում Վրաստանի դեսպանությունը զգուշացնում է երկրում բնակվող և ճամփորդելու նպատակով գտնվող Վրաստանի քաղաքացիներին դեկեմբերի 8-ին Փարիզում և այլ քաղաքներում նախատեսված բողոքի ցույցերի պատճառով: Դեսպանությունը տարածում է նաև թեժ գծի հեռախոսահամարը:

«Ի ուշադրություն Ֆրանսիայում բնակվող կամ ճամփորդելու նպատակով գտնվող Վրաստանի քաղաքացիների: Ինչպես տեղյակ եք, շաբաթ, ընթացիկ տարվա դեկտեմբերի 8-ին, Փարիզում և Ֆրանսիայի մի քանի քաղաքներում նախատեսված են «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերը: Խնդրում ենք, խուսափել ցուցարարների հավաքի վայրերում գտնվելուց և հետևել լրատվամիջոցներով փոխանցված տեղեկությանը:

Անհրաժեշտության դեպքում, խնդրում ենք կապ հաստատել դեսպանության թեժ գծի հեռախոսահամարով. +33783318689»,- նշված է Վրաստանի դեսպանության տարածած դիմումում: