Ֆրանսիայում Վրաստանի դեսպանությունը տեղեկատվություն է տարածում երկրում հաստատված նոր սահմանափակումների մասին
Ֆրանսիայում Վրաստանի դեսպանությունը տեղեկատվություն է տարածում երկրում հաստատված նոր սահմանափակումների մասին

Ֆրանսիայում Վրաստանի դեսպանությունը տեղեկատվություն է տարածում երկրում հաստատված նոր սահմանափակումների մասին:

«Կարևոր տեղեկություն. Հունվարի 29-ին, Ֆրանսիայի վարչապետը հայտարարեց նոր սահմանափակումների մասին:

Կիրակի, ժամը 00.00-ից արգելվում է Ֆրանսիայից ճանապարհորդել դեպի Եվրամիության ոչ անդամ չհանդիսացող երկրներ, ինչպես նաև այդ երկրներից ցանկացած ճանապարհով մուտք գործել, եթե դա չի բխում անխուսափելի հանգամանքներից, որոնք պետք է փաստարկվեն:

Այս կանոնակարգի պայմանները դեռ հստակեցվում են:

Նրանց համար, ովքեր մտադիր են ճանապարհորդել առաջիկա օրերին, տեսեք Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության կայքում տեղադրված, ճանապարհորդության համար պարտադիր լրացման փաստաթղթերը՝ ֆրանսերեն և անգլերեն լեզուներով:

Կրկին ուժի մեջ է 72 ժամվա ընթացքում կատարված PCR թեստի բացասական պատասխանի ներկայացումը և 7-օրյա ինքնամեկուսացումը:

Ֆրանսիան խստացնում է նաև մուտքի կանոնները Եվրամիության անդամ երկրներից ճանապարհորդների համար: Մասնավորապես, դաշինքի ցանկացած երկրից Ֆրանսիա մուտք գործելիս, քաղաքացին պետք է ներկայացնի PCR թեստի բացասական պատասխանը: Այս կարգը մինչ այդ տարածվում էր միայն ծովային և օդային ճանապարհով Ֆրանսիա ժամանող ուղևորների վրա, իսկ վաղվանից այն տարածվելու է նաև ցամաքային սահմանների վրա:

Այսօրվանից փակվում են ավելի քան 20 000 քմ. մակերեսով ոչ պարենային առևտրի կենտրոնները:

Դրանից պակաս տարածք ունեցող կենտրոններում խստացվելու են սանիտարական պայմանները. Սահմանափակվելու է տարածք մուտք գործող անձանց քանակը:

Գոյություն ունեցող պարետային ժամը խստանում է:

Հատկապես խիստ միջոցներ կձեռնարկվեն, այսպես կոչված «ստորգետնյա տոնակատարությունների, երեկույթների, զվարճանքի» կազմակերպիչների ու մասնակիցների նկատմամբ: Ոստիկանության վերահսկողությունը կխստանա և հաճախակի կդառնա:

Նախապատվությունը կտրվի հեռավար աշխատանքի ռեժիմին, որտեղ դա հնարավոր է», – ասվում է Վրաստանի դեսպանության հայտարարության մեջ: