Ֆրանսիայում վիրաբույժին մեղադրում են 349 երեխայի բռնաբարության մեջ
Ֆրանսիայում վիրաբույժին մեղադրում են 349 երեխայի բռնաբարության մեջ

Ֆրանսիայում վիրաբույժին մեղադրում են 349 երեխայի բռնաբարելու և սեռական ոտնձգության մեջ:

Հետաքննության տեղեկությամբ, բժիշկը փոքրահասակ երեխայի նկատմամբ բռնություն էր գործադրում 30 տարվա ընթացքում:

«Սա արտառոց գործընթաց է, ինչպես բացահայտված փաստերով, այնպես էլ՝ տուժածների քանակով: Այժմ, բժիշկ Ժոել Լե Սկուարենկի զոհերի թիվը հասել է 349-ի: 299 մարդ ցուցմունք էր տվել»,- հայտարարել է դատախազը:

Նախկին վիրաբույժի դեմ հետաքննությունն սկսվել էր 2017 թվականին, այն բանից հետո, երբ 6-ամյա երեխան մորը պատմել է բժիշկի կողմից սեռական բռնության մասին: Հարցաքննության ժամանակ վիրաբույժը խոստովանել է, որ հանցանք է գործել նաև հարազատ եղբոր զավակների դեմ: Իսկ քիչ անց խուզարկության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է թղթապանակ, որտեղ բժիշկը նկարագրում է երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության ևս 200 դեպք:

Բժիշկի դատավարությունն սկսվելու է 2020 թվականի մարտին: