Ֆրանսիայում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից մահացել է 231 մարդ
Ֆրանսիայում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից մահացել է 231 մարդ

Ֆրանսիայում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից մահացել է 231 մարդ: Սա նախորդ օրվա տվյալների համեմատ 21%-ով ավել է:

Արդյունքում, Ֆրանսիայում վարակի տարածումից հետո զոհվել է 1331 մարդ:

Բացի այդ, ինչպես հայտարարում է իշխանությունը, այս պահի դրությամբ գրանցված է միայն այն անձանց մահը, ովքեր գտնվում էին հիվանդանոցում: Ուստի կառավարությունը ենթադրում է, որ երբ նրանք կունենան ծերանոցներում արձանագրված մահվան տվյալները, հնարավոր է, կորոնավիրուսից զոհված անձանց թիվը զգալիորեն ավելանա:

Ֆրանսիայի առողջապահության նախարարությունում հայտարարում են, որ վերջին 24 ժամում վարակակիրների թիվն ավելացել է 13%-ով: Մինչ օրս, երկրում գրանցվել է կորոնավիրուսի 25 233 դեպք:

2827 մարդ ծանր վիճակում է և ունի արհեստական շնչառության ապարատի կարիք: Ֆրանսիան ունի արհեստական շնչառության ընդամենը 8000 սարք: