Ֆրանսիայում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից մահացել է 1341 մարդ
Ֆրանսիայում, վերջին 24 ժամում, կորոնավիրուսից մահացել է 1341 մարդ

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը գերազանցել է 12 210-ը: Վերջին 24 ժամում երկրում մահացել է 1341 մարդ:

Նրանցից 424-ը մահացել է հիվանդանոցում, իսկ 917-ը՝ ծերանոցներում:

Երկրում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 86 334-ի: Ապաքինվել է ավելի քան 20 հազար մարդ: