Ֆրանսիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի ռեկորդային ցուցանիշ՝ 52 010 նոր դեպք
Ֆրանսիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի ռեկորդային ցուցանիշ՝ 52 010 նոր դեպք

Ֆրանսիայում հնարավոր է «կովիդ 19»-ի օրական դեպքերի թիվը հասնել 100 000-ի: Նմանատիպ կանխատեսում է անում պրոֆեսոր Ժան-Ֆրանսուա Դելֆրայսը: Պրոֆեսորը գլխավորում է այն գիտական ​​խորհուրդը, որը համավարակի կառավարման ժամանակ խորհուրդներ է տալիս կառավարությանը:

Վերջին 24 ժամվա ընթացքում Ֆրանսիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի ռեկորդային ցուցանիշ՝ 52 010 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, համավարակի մեկնարկից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 1 138 507 դեպք, այդ թվում մահացել է՝ 34 673 մարդ:

Թողնել մեկնաբանություն