Ֆրանսիայում ուժգին անձրևի և փոթորիկի հետևանքով հեղեղվել է մի քանի քաղաք
Ֆրանսիայում ուժգին անձրևի և փոթորիկի հետևանքով հեղեղվել է մի քանի քաղաք

Ֆրանսիայի հարավային մասում ուժգին անձրևի և փոթորիկի հետևանքով հեղեղվել է մի քանի քաղաք:

Հեղեղի պատճառով շրջանում խափանված է տրանսպորտի երթևեկությունը, հեղեղվել են մեքենաները և բնակելի տները:

Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայության տեղեկությամբ, ուժգին քամին և անձրևը կշարունակվեն մինչև հոկտեմբերի 25-ը: