Ֆրանսիայում մեկնարկել են լայնամասշտաբ ցույցերը կենսաթոշակային բարեփոխման դեմ
Ֆրանսիայում մեկնարկել են լայնամասշտաբ ցույցերը կենսաթոշակային բարեփոխման դեմ

Ֆրանսիայում մեկնարկել են լայնամասշտաբ ցույցերը կենսաթոշակային բարեփոխման դեմ: Բողոքի ցույցը կազմակերպվել է Արհմիությունների կողմից:

Փարիզում, նախագահի նստավայրի դիմաց ոստիկանությունը տեղադրել է բարիկադներ:

Փարիզից բացի, ցույցեր են նախատեսված նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում:

Զուգահեռաբար, Փարիզում շարունակվում է գործադուլը – չի աշխատում մետրոյի 8 երթուղի: Օդանավակայաններում հետաձգվել է մի քանի ավիաչվերթ: Աշխատանքը դադարեցրել է նաև Էյֆելյան աշտարակը:

Ցույցի մասնակիցների բողոքում են կառավարության կողմից անցկացվելիք կենսաթոշակային բարեփոխման դեմ: Այժմ, Ֆրանսիայում գործում է կենսաթոշակային 42 համակարգ: Էմանուել Մակրոնի կառավարությունը ցանկանում է հիմնել մեկ համակարգ, որը հիմնված կլինի միավորների սկզբունքի վրա:

Թողնել մեկնաբանություն