Ֆրանսիայում մահացել է հայտնի դիզայներ Պատրիկ-Լուի Վիտոնը
Ֆրանսիայում մահացել է հայտնի դիզայներ Պատրիկ-Լուի Վիտոնը

Ֆրանսիայում 68 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Պատրիկ-Լուի Վիտոնը: Տեղեկությունն այս մասին տարածում է Վիտոնի նորաձևության տունը: Հայտարարությոնում դիզայների մահվան պատճառը չի կոնկրետացվում:

Պատրիկ-Լուի Վիտոնը Լուի Վիտոնի տանը միացել է 1973 թվականին և շարունակել շքեղ կաշվե պայուսակների, ճամպրուկների, նորաձև հագուստի, օծանելիքի և աքսեսուարների պատրաստման ընտանեկան ավանդույթը: Ապրանքանիշի պատմությունն սկսվում է 1854 թվականին: Այն հիմնադրել է Լուի Վիտոնը:

Ապրանքանիշի տարեկան վաճառքի ցուցանիշը գերազանցում է 10 միլիարդ դոլլարը: Ընկերությունն աշխարհի 50 երկրում ունի մոտ 500 խանութ: