Ֆրանսիայում կորոնավիրուսից զոհվածների թիվը գերազանցել է 75 000-ը
Ֆրանսիայում կորոնավիրուսից զոհվածների թիվը գերազանցել է 75 000-ը

Ֆրանսիայում կորոնավիրուսից զոհվածների թիվը գերազանցել է 75 000-ը: Վերջին տվյալների համաձայն, վարակից մահացել է ևս 820 հիվանդ: Նրանցից 355-ը մահացել են հիվանդանոցում, 465-ը `ծերանոցի շահառուներ էին: Մահացության ցուցանիշով Ֆրանսիան աշխարհում զբաղեցնում է յոթերրորդ տեղը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի նոր դեպքերին, ապա վերջին 24 ժամվա ընթացքում Ֆրանսիայում արձանագրվել է վարակման 22 858 նոր դեպք: Ֆրանսիայում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3,15 միլիոնի: Վերակենդանացման բաժանմունքում մնում է 3 130 պացիենտ:

Թողնել մեկնաբանություն