Ֆրանսիայում հրդեհի պատճառով տարհանել են ավելի քան 2500 զբոսաշրջիկի
Ֆրանսիայում հրդեհի պատճառով տարհանել են ավելի քան 2500 զբոսաշրջիկի

Ֆրանսիայի հարավային մասում, Արևելյան Պիրենեյների դեպարտամենտում անտառային հրդեհի պատճառով տարհանել են ավելի քան 2500 զբոսաշրջիկի:

Հրդեհը բռնկվել է Անժերե-Սյուր Մերի շրջանում, հուլիսի 15-ին: Ուժգին քամու պատճառով հրդեհը արագ տարածվել է: Տեղի կառավարության տեղեկությամբ, հրդեհը տարածվում է ափի ուղղությամբ:

Հրշեջ-փրկարարական բրիգադները տարհանված զբոսաշրջիկներին տեղափոխել են ժամանակով ապաստաններ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են տասնյակ հրշեջներ: Գործընթացին ներգրավված է նաև ավիտատեխնիկան: