Ֆրանսիայում բողոքի ցույցեր են անցկացվում կենսաթոշակային բարեփոխման դեմ
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են անցկացվում կենսաթոշակային բարեփոխման դեմ

Ֆրանսիայում արդեն երկրորդ օրն է բողորի ցույցեր են անցկացվում կենսաթոշակային բարեփոխման պատճառով, որի համար Փարիզում սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը:

Փարիզում և քաղաքի արվարձաններում առավոտից խցանում է: Մետրոն աշխատանքը վերականգնել է միայն մասամբ:

Երեկ բողոքի ցույց է անցկացվել երկրի 50 քաղաքներում: Գլխավոր ցույցն անցկացվել էր մայրաքաղաքում, որի պատճառով Փարիզում փակված էին թանգարանները և Էյֆելյան աշտարակը:

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխման դեմ անցկացված ցույցին մասնակցել է 800 հազար մար:

Թողնել մեկնաբանություն