Ֆրանսիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի նոր շտամով վարակման առաջին դեպքը
Ֆրանսիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի նոր շտամով վարակման առաջին դեպքը

Ֆրանսիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի նոր շտամով վարակման առաջին դեպքը:

Տեղեկատվությունը տարածում է «Եվրոնյուսը»:

Նոր շտամով վարակված անձը Լոնդոնից Ֆրանսիա է ժամանել դեկտեմբերի 19-ին, իսկ դեկտեմբերի 25-ին նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: «Եվրոնյուսը» գրում է, որ հիվանդը գտնվում էր ինքնամեկուսացման մեջ:

Մեծ Բրիտանիայում «կովիդ 19»-ի նոր շտամի հայտնաբերումից հետո, Ֆրանսիան երկու օրով դադարեցրեց երթևեկությունը Մեծ Բրիտանիայի հետ: Երկու երկրների միջև երթևեկությունն արդեն վերսկսվել է, սակայն Մեծ Բրիտանիայից ժամանող ուղևորները Ֆրանսիա մուտք գործելիս պարտավոր են ներկայացնել «կովիդ 19»-ի բացասական թեստի պատասխան:

Թողնել մեկնաբանություն