Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսի 25 387 նոր դեպք, մահացել է 296 պացիենտ
Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսի 25 387 նոր դեպք, մահացել է 296 պացիենտ

Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսի 25 387 նոր դեպք, ինչը վեց հազարով ավելին է, քան նախորդ օրվա ցուցանիշը:

Ֆրանսիայի առողջապահության նախարարության տվյալներով, վերջին 24 ժամվա ընթացքում վարակից մահացել է 296 մարդ: Երկրի տարածքով վարակվածների թիվը հասնում է 3,5 միլիոնի: Նրանցից վարակը մահացու էր ավելի քան 80 000 մարդու համար: