Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսի 12 696 նոր դեպք, մահացել է 324 պացիենտ
Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսի 12 696 նոր դեպք, մահացել է 324 պացիենտ

Ֆրանսիայում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 12 696 նոր դեպք:

Վարակը մեկ օրվա ընթացքում խլել է 324 հիվանդի կյանք:

Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում համավարակի զոհ է դարձել 54 140 մարդ: Ինչ վերաբերում է վարակվածների ընդհանուր թվին, ապա հանրապետության ողջ տարածքում գրանցված է 2 257 331 դեպք: