Ֆրանսիայի Սենատը ընդունեց բանաձևը, որով կառավարությանն առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը
Ֆրանսիայի Սենատը ընդունեց բանաձևը, որով կառավարությանն առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը

305 կողմ, մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ, Ֆրանսիայի Սենատը ընդունեց բանաձև, որով իշխանություններին  կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Փաստաթղթի հեղինակներից մեկը, սենատոր Բրունո Ռետայոն է: Բանաձևով օրենսդիրները «դատապարտում են  Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որն իրականացվել է Թուրքիայի կառավարության և վարձկանների աջակցությամբ» և կոչ են անում սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների արդյունքում զբաղեցրած տարածքներից դուրս բերել զորքերը:

Հարկ է նշել, որ Սենատի կողմից ընդունված բանաձևը երաշխավորական բնույթ ունի և գործադիրը իշխանությունը պարտավոր չէ այն իրականացնել:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցում արդեն արձագանքել է որոշմանը:

«Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունած որոշումը պատմական է: Արցախի միջազգային ճանաչումը միջազգային օրակարգում է»,- գրել է Փաշինյանը: