Ֆրանսիայի ՆԳ նախարար - 2018 թվականին կանխել ենք վեց ահաբեկչություն
Ֆրանսիայի ՆԳ նախարար - 2018 թվականին կանխել ենք վեց ահաբեկչություն

Ֆրանսիայի իշխանությունը տարեսկզբից մինչ օրս կանխել է վեց ահաբեկչություն,- այս մասին հայտարարել է ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները:

Կաստաների խոսքով, ահաբեկչական հարձակման վտանգը Ֆրանսիայում մնում է բարձր, սակայն փոխվել է դրա ձևը:

«2018 թվականին կանխել ենք վեց ահաբեկչություն, սակայն կասեի, որ կային բազմաթիվ այլ դեպքեր»,- հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը:

Նախարարի տեղեկությամբ, 2018 թվականին Ֆրանսիայի բանտերը լքել է ահաբեկչության հոդվածով դատապարտված 48 անձ: Այժմ նրանք իրավապահների հսկողության տակ են: