Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է վառելիքի գնի աճի 6-ամսյա սառեցում
Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է վառելիքի գնի աճի 6-ամսյա սառեցում

Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է վառելիքի գնի աճի 6-ամսյա մորատորիում (սառեցում):

«Մենք պետք է որևէ բան փոխենք»,- հայտարարել է Ֆրանսիայի վարչապետը խոսքով ելույթի ժամանակ:

Էդուարդ Ֆիլիպի խոսքով, իշխանությունը հասկացել է մարդկանց զայրույթը, սակայն երկրում պետք է դադարի բռնությունը:

Վառելիքի գնի կառավարական ծրագրի դեմ Ֆրանսիայի բնակչության մի մասը բողոքում է վերջին երեք շաբաթվա ընթացքո:մ «Դեղին բաճկոնների» ցույցերը բազմիցս վերածվել են ոստիկանության հետ բախման: Իրավապահները ձերբակալել են ավելի քան 400 հոգու, բախումների հետևանքով տուժել է ավելի քան 100 մարդ: Ֆրանսիայի նախագահը վառելիքի գնի աճը բացատրում է միջավայրի աղտոտման դեմ պայքարի պատճառով: